Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշյան առօրյա

ԱՆՄԱՀ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Մեր նահատակ եղբայր Շիրակ Գասպարյանի ծնողներն իրենց որդու և արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակն հավերժացվող եկեղեցի են կառուցում իրենց գյուղի՝ Աչաջուրի սրտում։ Այսօր՝ Խաչի երևման տոնին, օծվեց եկեղեցու գմբեթի խաչը և զանգը։ Եկեղեցու զանգը նվիրաբերել է 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Սայադյանը, ով՝ իր ընկերների հետ միասին, 2 տարի առաջ, լսելով եկեղեցու կառուցման մասին լուրը, միանգամից

... Ավելին.

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ Պատարագ Իջևանի Սրբոց Նահատակաց բաց խորանին

Այսօր` ապրիլի 24-ին, իջևանցիներն ու հյուրերը՝ պաշտոնյաների ուղեկցությամբ, Տավուշի մարզպետարանի մոտից երթով քայլեցին դեպի Ցեղասպանության քաղաքային հուշահամալիր։ Հուշահամալիրի տարածքում է գտնվում Սրբոց Նահատակաց բաց խորանը, որին այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբէլ Քարտաշյանը։ Ներկա էին Իջևանում և հարակից շրջաններում սպասավորող մեր բոլոր հոգևորականները։ ․․․ Ապրիլի 24-ը 2015թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին փոխեց իր բնույթը՝ մտնելով Հայ

... Ավելին.

ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք

Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։ Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։

... Ավելին.

ՍԿՍԵՑԻՆՔ․․․ Քաղցկեղին առերեսված երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնն այսօր առաջին ընտանիքներին ընդունեց

Դրախտային Տավուշ աշխարհի Գետահովիտ գյուղի ժայռոտ բարձունքին է կառուցվել քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնը։ Չնաշխարհիկ բնությամբ շրջապատված կենտրոնը հագեցած է կեցության, բուժման, վերականգնման, սնվելու և ժամանցի բոլոր միջոցներով։ Այսօր քաղցկեղով խոցված երեխաները հանդիպում ունեցան մեր հոգևորականների, բժշկի, հոգեբանի, իրենց հասակակից այլ երեխաների հետ։ Հատուկ ելույթ էր պատրաստել նաև Հատիկ բենդը։ Կենտրոնը կառուցվել

... Ավելին.

Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց

«Նշեք ձեր անմահության տոնը, ժողովուրդ ջան։ Մեռնել չկա մեզ համար։ Նրանք, ովքեր Քրիստոսի հավատարմության մեջ են, իրենց ժառանգության հավատարմության մեջ են, իրենց համար մահ գոյություն չունի, որքան էլ որ այն կենսաբանորեն այցելի մեզ» – Բագրատ Սրբազան։

... Ավելին.

Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ, Քրիստոս հարյավ ի մեռելոց

Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք «Մեր սիրելի՛ նահատակ հերոս զավակներն այսօր երկնքում տոնում են հարություն առած։ Հաղթանակած երկրային կյանքով ՀԱՂԹԱՆԱԿԱԾ երկինքն ունենք մեզ վրա բացվող։ Հաղթանակած՝ իրենց համար, բայց դեռևս պարտության դառնության հատակը ճաշակած՝ մեզ համար։ Մեր Տիրոջ Հարությամբ այսօր երկինքն է բացվում, գերեզմանի գաղափարն է քանդվում մեր Տիրոջ Հարությամբ։ Գերեզմանողների բոլոր տեսակի խարդավանքներն ու դավերն

... Ավելին.

ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳ․ ԴԻԼԻՋԱՆ

Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այսօր խաչվեց և թաղվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Չարագործները կարծեցին՝ հաղթել են Հիսուսին, սակայն Քրիստոս երրորդ օրը հարություն առավ։ Այսօր Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում Թաղման կարգ կատարվեց՝ Տիրոջ Հարության լույսի սպասումով։

... Ավելին.

ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ․ ԻՋԵՎԱՆ

Ավագ Ուրբաթ օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելության և թաղման օրն է։ Եկեղեցիներում կատարվում է Խաչելության կարգ։ «Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Քրիստոս Իր մահով մերցրեց մեր մեղքերը և հաշտեցրեց մեզ Հայր Աստծո հետ, ազատեց անեծքից և հավիտենական դատապարտությունից: Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց,- «Եթե մենք ընդունելու ենք դառնությունը,

... Ավելին.



Translate »