Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշյան առօրյա

Bohemeական Տավուշ. Ոգեկոչման երեկո մեր առաջնորդարանում

Հեղինակային երգի վարպետները՝ միատեղված Բոհեմ քառյակում, ոգեկոչման համերգներ են կազմակերպել Տավուշում։ Երեկ առաջին համերգն էր Իջևանում, որին ներկա էին նաև մեր նահատակ եղբայրների ընտանիքները։ Տղաների մտքից, հոգուց ծնված երգերն առիթ են վերագնահատելու, խորհելու, դադարի ժամ ունենալու և առաջ շարժվելու։ Համերգներ են սպասվում նաև․ 09.04.2022թ, 18։00 – Մովսես գյուղ, Մովսեսի մշակույթի տանը 10.04.2022թ, 18։00 – Նոյեմբերյան

... Ավելին.

ԴՐՈՇԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ․ ՍԱՀՆԱՄԱՊԱՀ ԲԵՐՔԱԲԵՐ

«Եռագույն» Համահայկական միացյալ դրոշակախոսության նախաձեռնության ղեկավար Գևորգ Գևորգյանը Տավուշի սահմանապահ Բերքաբեր համայնքում էր։ Դրոշը մեր պետականության խորհրդանիշներից է։ Մեծ պատասխանատվությամբ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ կախենք մեր տների ճակատներին, որ յուրաքանչյուր անցորդ հասկանա՝ ՍԱ ՀԱՅԻ ՏՈՒՆ Է։

... Ավելին.

Արևագալի ժամերգություն Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Մեծ Պահքի ընթացքում Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր առաջին հանդիպումն էր։ Աստված օգնական բոլորիս մեր ընթացքի մեջ։ ․․․ Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց. Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

... Ավելին.

Բուն Բարեկենդան «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում

Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորել է․ Այսօր խելքներս կորցրինք «Շուշիկի բենդ»-ի հետ։ Տոն է այսօր՝ Բուն Բարեկենդան։ Տոնը խորհրդանշում է դրախտի երջանիկ կյանքը։ Այն նախորդում է Մեծ Պահքին։ «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում «Շուշիկի բենդ»-ը ինտերակտիվ ներկայացում էր պատրաստել մեր փոքրիկների համար, այնուհետև, պատանիների համար՝ ինտերակտիվ համերգ-զրույց։ Վաղվանից սկսվում է Մեծ Պահքը։

... Ավելին.

Բուն Բարեկենդանը Գանձաքար գյուղում

Բարեկենդա՜ն է——————————-Գանձաքարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց սկսվեց բարեկանդանի տոնակատարությունը։Շնորհավոր բարեկենդան, բարով հասնենք Սուրբ Հարության

... Ավելին.

Կիրակնամուտ Գոշավանքում

Մոտենում է Մեծ Պահքը, որը Տավուշ-ՏաՀույսի թեմի հոգևորականների միասնական առատ աղոթքի շրջանն է։ Այս ճանապարհորդությունը սկսեցինք մեծ վարդապետ Մխիթար Գոշի հայացքի ներքո գտնվող Գոշավանքից։ Թեմի բոլոր հոգևորականները՝ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ կատարեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգություն, որի ավարտին փակվեց խորանի վարագույրը: Վարագույրի փակվելը խորհրդանշում է մարդու արտաքսումից հետո դրախտի դռների փակվելը: Խորանը փակ կմնա ամբողջ

... Ավելին.

Վարդանանց մեծ զորավարների տոնն է այսօր

Վարդանանց պատերազմը մեր ազգի ու իր ազնվականության կայացրած որոշում էր՝ մնալ հայ և պահել արժանապատվությունը։ Բայց Վարդանանց պատերազմն Ավարայրում չվերջացավ․ դաժան կորուստներից հետո, երբ սպարապետը զոհված էր, երբ ազնվականության մեծ մասը նահատակված էր, եկեղեցու սպասավորները՝ կաթողիկոսի գլխավորությամբ գերեվարված էին, երբ ժողովուրդը զրկված էր առաջնորդությունից, որոշվեց պայքարը շարունակել և մոտ 33 տարի հետո կնքվեց հայերի համար

... Ավելին.

Կայացավ Ճապոնական ֆիլմերի փառատոնը մեզ մոտ՝ Թեմի «Արևիկ» Սոցիալ-կրթական կենտրոնում

Կայացավ Ճապոնական ֆիլմերի փառատոնը մեզ մոտ՝ Թեմի «Արևիկ» Սոցիալ-կրթական կենտրոնում։ Այս կապակցությամբ հյուրընկալեցինք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պրն Մասանորի Ֆուկուշիմային։ Փառատոնի շրջանակներում ֆիլմերի դիտումներ են կազմակերպվում Երևանում, Գյումրիում և Իջևանում։ ․․․ Փոփ ին քյուՌեժիսոր՝ Միյահարա Նաոկի, 95 ր․, 2016թ. Դերերում՝ Սետո Ասամի, Իձավա Շիրորի Այս ֆանտաստիկ անիմեում, որը նվիրված է «Տոեյ անիմեյշն»-ի տասնվեցերորդ տարեդարձին, երիտասարդ աղջիկները

... Ավելին.



Translate »