Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշյան առօրյա

Լուսավոր օր․ 44֊օրյա պատերազմի նահատակ Մանվել Մանուչարյանի նորածին եղբոր` Էմմանուելի 40֊օրյա ընծայման կարգը

Էմմանուելը ծնվել է մեր Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին՝ հունվարի 6-ին։ Այսօր՝ Տիրոջ՝ Տաճարին ընծայման տոնին, երբ 40 օրական Հիսուսին ընծայեցին Տաճարին, այնպես էլ այսօր Հաղարծնի վանքում մեր Էմմանուելին ընծայեցինք։ Բազմաթիվ հարազատների հետ միասին արարողությանը ներկա էին նաև մեր մյուս նահատակի՝ Վահեի ծնողները՝ «Հավերժ» ՀԿ-ի համահիմնադիր Կարինե Մուրադյանը և Արթուր Եղիկյանը։ «Մեր տղերքն իրենց եղբայրներով

... Ավելին.

Տեառնընդառաջը Ենոքավանում

Հայաստանի միակ գյուղում, որտեղից ոչ ոք չի մեկնում արտագնա աշխատանքի, տոնեցին Տեառնընդառաջը։ Ենոքավանի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները մասնակցեցին Պատարագի գյուղի պատմական եկեղեցում, որը վերջերս է վերաօծվել։ Գյուղի հոգևոր հովիվը Տեր Աբել քահանա Քարտաշյանն է։

... Ավելին.

Տեառնընդառաջի նախատոնակ Իջևանում

«Որքան էլ մենք փորձենք մարդկային ջանքերով բացատրել, թե ինչպես է լինում, որ երկու տարբեր մարդիկ հանկարծ իրար են գտնում, և հենց այդ մարդկանց են գտնում և սիրո մեջ են լինում, ոչ մի պատասխան էլ չենք ունենա։ Դա մեր կյանքի հրաշքն է։ Այդ հրաշքի տերերն ամուսնացողները չեն: Նրանք այդ հրաշքին սպասարկողներն ու ծառայողներն են, այդ հրաշքին`

... Ավելին.

Պատմական իրադարձություն․ 100-ամյա լռությունից հետո Արճիս գյուղում կրկին Սուրբ Պատարագի աղոթքները լսվեցին

Տավուշի Արճիս գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային շրջանում վերածվել է մանկապարտեզի, հետագայում՝ հայտնվել գրեթե գերության մեջ մեր սեփական պետության մեջ, քանի որ եկեղեցու շուրջը գտնվող հողատարածքները սեփականաշնորհվել էին և եկեղեցի գնալու ճանապարհ չկար։Փառք Տիրոջը, որ կարողացանք ճանապարհ բացել դեպի եկեղեցի, և գրեթե մեկ դար Պատարագի կարոտ ամբողջ Արճիսը մասնակցեց այս սուրբ խորհրդին։ Աստծո

... Ավելին.

Սուրբ Սարգսի տոնը․ Նոյեմբերյան

Սուրբ Սարգիսը Նոյոմբորյանի տարածաշրջանի հովանավոր սուրբն է։ Այսօրվա Սուրբ Պատարագը և տոնակատարությունը Նոյեմբերյանում։ «Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն

... Ավելին.



Translate »