Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի և Տավուշի թեմի միջև

Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի «Անդրանիկ և Հովհաննես Ճեմճեմյան» հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը։ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի և Տավուշի թեմի միջև համաձայնագիր ստորագրվեց, որի շնորհիվ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում քաղցկեղի բուժումն ավարտած երեխաներն ու իրենց ընտանիքները հնարավորություն ունեն վերականգնման շրջան անցնել Գետահովիտի բարձունքում գտնվող չնաշխարհիկ կենտրոնում։ Քաղցկեղը միայն

... Ավելին.

Աստվածամոր Վերափոխման տոնն է այսօր և Խաղողօրհնեքը

Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդությունը պատմում է, որ Բարդուղիմեոս առաքյալը Հայաստանում էր, երբ ննջեց Տիրամայրը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպեց առաքյալներին, որ բացեն գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն Աստվածամոր մարմինը գերեզմանում չգտան, քանի որ Հիսուս Քրիստոսն իր խոստմանը համաձայն նրան տարել էր իր

... Ավելին.

Կանադա. Մոնրեալ․ Ավետյաց Երկրի Տեսիլքով գրքի շնորհանդեսը

ՀԲԸՄ Մոնրեալի Ալեք Մանուկյան կենտրոնում կայացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ» գրքի շնորհանդեսը։ Գրքում բանալիներն են տրվում՝ վերադառնալու հայության իսկատիպ նկարագրին։ Միայն այդ միջոցով է հնարավոր կառուցել մեր Ավետյաց Երկիրը, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է: Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի, մեր ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության երկիրն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված

... Ավելին.

Գոշավանք․․․ Պայծառակերպություն․․․ Սրբապատկերի և խաչվառների օծում

Տիրոջ Պայծառակերպության տոնը բոլորիս հրավիրում է՝ պայծառակերպվել ու այլակերպվել՝ Քրիստոսի օրինակով։ «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն (Մատթեոս 16։24-25): Որքան էլ պարադոքսալ թվա. հանրային բարիքի համար սեփական

... Ավելին.

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում Մեծ տոն էր Մակարավանքում՝ լի ուխտավորներով։ Կիրակնօրյա Պատարագից հետո օծվեց Հարությունյան ընտանիքի կողմից կանգնեցված խաչքարը՝ ի պահպանություն ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց։ Օծման արարողության ընթացքում ջրով, ապա գինով լվացվում է խաչը, այնուհետև օծվում մյուռոնով։ Խաչքարը կանգնեցվել է Արցախյան առաջին պատերազմի առաջին օրերին դժբախտ պատահարի հետևանքով մահացած Հայր

... Ավելին.

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Գերված Արցախ աշխարհից եկել է Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։ Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած

... Ավելին.

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՄԻԱԲԱՆՎԱԾ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Իջևան քաղաքից օրհնվում են երկրի չորս ծագերը․ Անդաստանի կարգ կատարվեց Իջևանի շատրվանների հրապարակում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից ժամանած 56 վարդապետներն ու աբեղաները այս օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միաբանական համագումարի են։ Տավուշ են ժամանել մեր նահատակ հերոսների ընտանիքներին և վիրավորում ստացած տղաներին այցելության նպատակով։ Սրանով թող Տիրոջ օրհնությունն ու շնորհը

... Ավելին.

ԱՂՋՆԱԿ ՀՌԻՓՍԻՄԵԻ ՀԱՎԱՏՔԸ՝ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ ԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ․ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ՏՈՆ

Այսօր՝ հունիսի 5-ին՝ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնին, Պատարագ մատուցվեց սահմանապահ Այգեհովիտի՝ 17-րդ դարում կառուցված Ս. Հռիփսիմե եկեղեցում։ Եկեղեցու Սուրբ սեղանի վերաօծումը կատարվել է 2 օր առաջ, և սա առաջին Պատարագն էր նորաօծ Սուրբ սեղանին։ Մեր հոգևոր հայրերի առաջնորդությամբ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի մասունքակիր խաչից օրհնություն ստացան այգեհովիտցիները և հարակից գյուղերի բնակիչները։ Պատարագիչը Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր

... Ավելին.



Translate »