Տավուշի պատմամշակութային ժառանգությունը

Գոշավանք

Գոշավանք (նաև Նոր Գետիկ) – հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղում։ Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ,

... Կարդալ ավելին.

Հաղարծին

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Պատմություն Հաղարծին վանքը վերանորոգված վիճակում Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

... Կարդալ ավելին.

Մակարավանք

Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։ Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ․ Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։ Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։ Պատմություն

... Կարդալ ավելին.