Բանակն ու եկեղեցին Տավուշում

Ժամերգություն սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ

Հունիսի 24-ին Տավուշի թեմի հոգևոր դասը թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հանդիսապետությամբ կիրակնամուտի ժամերգություն կատարեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում: Բացի ոսկեպարցիներից, ժամերգությանը ներկա էին նաև մեր զինվորները, որոնք իրենց մշտարթուն զգոնությամբ պահում են մեր Հայրենիքի սահմանները: Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և այժմ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ:

... Կարդալ ավելին.

Զինվորների օրհնություն Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում

Փետրվարի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը: Սուրբ Սարգիսն ազգությամբ «հռովմ» էր (հույն) և Կոստանդիանոս կայսրի կողմից «իշխան և ստրատելատ» էր կարգված Կապադովկիայի վրա, որի մայրաքաղաքն էր Կեսարիան: Սարգիս զորավարը բազմաթիվ հաղթական ճակատամարտերի արդյունքում հռչակված էր իբրև ամենահաղթ ռազմիկ: Տոնի օրը Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ

... Կարդալ ավելին.