Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Կոթիում աշխուժանում է մշակութային կյանքը

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Սահմանապահ Կոթի գյուղի մեր հրաշք փոքրիկները հոգևոր կրթությանը զուգահեռ կսովորեն ազգային և եկեղեցական երգեր և ժողովրդական պարեր: Կոթին Հայաստանի հյուսիսային դարպասներից մեկն է, ունի հողին ամուր կառչած բնակչություն, ազգային պարերի ու եկեղեցական երգերի ուսուսումն աշակերտների ու պատանիների բուռն ցանկությունն է եղել, որին թև տվեց Տավուշի թեմի առաջնորդը: Երեխաների հետ

... Ավելին.

Սահմանապահ Կոթիի դպրոցն ունի 191 աշակերտ,27 առաջին դասարանցի

Սեպտեմբերի 8-ին, Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը Կոթի գյուղ էր այցելել Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը: Թեմի առաջնորդն եղավ Կոթիի դպրոցում, ավետեց դպրոցականներին Տիրամոր ծննդյան ավետիսը, այնուհետև աղոթք բարձրացվեց Կոթիի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Բագրատ Սրբազանը շնորհավորեց դպրոցականներին մաղթելով էլ ավելի ուժ ու ամրություն, խոսքն ավարտելով հետևյալ խոսքերով,-ձեզանով է սկսվում պետության պատիվը: Կոթիի դպրոցը

... Ավելին.

Չինարիում տեղի ունեցավ ոգեկոչման և հիշատակի արարողություն:

Երեկ՝ օգոստոսի 25-ին սահմանապահ Չինարի գյուղում հայրենասիրության ու հպարտության բաց դաս էր: Լրանում էր Արցախյան պատերազմում զոհված չինարեցի Վահրամ Սաղոյանի 45-ամյա տարեդարձը: Ամեն տարի այս օրը հայրենի գյուղում հավաքվում են մեծ ու փոքր, գյուղից հեռու և գյուղում ապրող բոլոր չինարեցիները: Տեղի ունեցավ Վահրամ Սաղոյանին նվիրված ֆուտբոլի ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում էին Չինարի, Չորաթան գյուղերի երիտասարդները

... Ավելին.

Աստվածածնի վերափոխման տոն և խաղողօրհնեք: Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Գոշավանքում

Օգոստոսի 14-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի օրը, Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Գոշավանքում: Պատարագին ներկա էին Երևանի Մատենադարանի գիտաշխատողները, Գոշ գյուղի բնակիչներ, ուխտավորներ:  Իր քարոզում Տավուշի թեմի առաջնորդը խոսեց այն մասին, թե ով է Մարիամ Աստվածածինը մեզ համար, և այսօր ինչ նշանակություն ունի նրա կյանքը. «Աստվածամայրը

... Ավելին.

Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցում իրենց ուսուցչության վկայականներն ստացան Նոյեմբերյանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները:

Տավուշի թեմի «Մեկ համայնք,մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում ավարտվեց Կիրակնօրյա ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Տավուշի թեմի առաջնորդի օրհնությամբ այդ վկայականները հանձնվեցին Տավուշի ամենատարբեր վանքերում: Ապրված ու պատմված, դարերի աղոթքներն իրենց պատերի մեջ խտացրած վանքերում այդ վկայականների հանձնումը խիստ խորհրդանշական էր: Դարեր շարունակ Տավուշի վանքերը եղել են դպրության, կրթության կենտրոններ: Տավուշի թեմի մի շարք համայնքներում արդեն իսկ բացվել

... Ավելին.

Վարագավանքի առեղծվածը

Երբ մոտենում ես հյուսիս-արևելյան սահմանագոտուն, ճանապարհի կեսից աչքիդ զարնում է հեռավոր անտառի ու ամբողջ տարածաշրջանի զարդը՝ հյուսիսի թագուհին՝ Նոր Վարագավանքը:Տարիներ շարունակ դեպի Վարագավանք բարձրացող ճանապարհը կարոտի ճանապարհ է եղել Շամշադինը կարոտած ցանկացած տավուշեցու համար, իսկ այն առաջին անգամ տեսնողների համար սիրո ու հավատի ճանապարհ:Առավոտյան շամանդաղին երիտասարդներով հասանք Վարագավանք: Արևի առաջին շողերն իրենց ճիգերն էին գործադրում

... Ավելին.

Լույսի,սիրո,հավատի ճանապարհ դեպի ԿԻՐԱՆՑ:

Ամեն անգամ ուխտագնացության գնալիս Տավուշ աշխարհի 4 ծագերի երիտասարդների սիրտը, հոգին ու հավատը խաչվում են մի որևէ տեղում, այս անգամ բոլորիս աղոթքներն ու հավաքական հավատը մեկտեղվեց հայոց պատմության ու ճարտարապետության դարավոր վկայի՝ Կիրանցի վանքի աղոթարար ներդաշնակության ներքո: Հուլիսի 23-ը 24-ժամյա սիրո օր էր Տավուշում, դուք պատկերացնու՞մ եք ինչ ասել է արևագալից արևամուտ սիրո մեջ մնալ

... Ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ պատարագ սահմանապահ Բաղանիսի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ 80 տարվա ընդմիջումից հետո:

Ըստ պատմական աղբյուրների Բաղանիս գյուղը հիմնադրվել է հինգերորդ դարում: Բաղանիս գյուղը մեր հայրենիքի դարպասը լինելուց զատ նաև պատմամշակութային հարուստ ժառանգություն ու պատմական անցյալ ունեցող գյուղ է: Բնակավայրը ավերվել է 1222-23թթ. թաթար-մոնղոլների արշավանքի հետևանքով: Այն սկսել է վերականգնվել 13-րդ դարի կեսերից:  Բաղանիսցիները գյուղը պաշտպանելու նպատակով կառուցել են ՙԿոռաբերդ՚ ամրոցը: Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում:

... Ավելին.

Սահմանամերձ Կոթիում մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Տեսանյութ:

Հուլիսի 10-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը կողմից: Ինչպես արդեն նշել ենք, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մարզի բոլոր եկեղեցիներում՝ գործող թե խոնարհված, հնչում է եպիսկոպոսական Սուրբ և անմահ պատարագ: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է 2 կմ: Ադրբեջանի

... Ավելին.



Translate »