Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը ուխտով գտնվում էր Վիրահայոց թեմում:

Սեպտեմբերի 3-ին Վիրահայոց թեմ էին մեկնել Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախմբի սաները: Սեպտեմբերի 4-ին Տավուշի թեմի առաջնորդի խնամքով ու առաջնորդությամբ նույն թեմ ուխտագնացության մեկնեցին Տավուշի թեմի երիտասարդաց միության անդամները: Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում առավոտյան պատարագ մատուցվեց: Պատարագիչը  Բերդի տարածաշրջանի հոգևոր սպասավոր տեր Արամ քահանա Միրզոյանն էր: Պատարագի ժամանակ երգեց Սուրբ Գևորգ եկեղեցու մանկապատանեկան

... Ավելին.

Տավուշի թեմի առաջնորդի այցելությունը Բերդի տարածաշրջան նշանավորվեց նաև Խաչքարի օծումով:

Օգոստոսի 25-ին հովվական այցելությւոններով սահմանամերձ Բերդի տարածաշրջանում էր գտնվում Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը: Չինարիում իրականացվող մեծ տոնակատարությունից առաջ Սրբազան հոր ձեռամբ օծվեց նաև Այգեձոր գյուղի ճամփեզրին գտնվող խաչքարը:

... Ավելին.

Օրվա կադրը: Տեր Աբել քահանան՝ Չինարիում կազմակերպված Ֆուտբոլի առաջնության ժամանակ: Խաղում են Չինարի գյուղի երիտասարդները և Մեհրաբի զորամասի զինվորները:

Հիշեցնենք, որ Տեր Աբել քահանա Քարտաշյանն իր հոգևոր ծառայությունն է իրականացնում սահմանապահ Մովսեսի Սուրբ մարիամ Աստվածածին եկեղեցում:

... Ավելին.

Չինարիում տեղի ունեցավ ոգեկոչման և հիշատակի արարողություն:

Երեկ՝ օգոստոսի 25-ին սահմանապահ Չինարի գյուղում հայրենասիրության ու հպարտության բաց դաս էր: Լրանում էր Արցախյան պատերազմում զոհված չինարեցի Վահրամ Սաղոյանի 45-ամյա տարեդարձը: Ամեն տարի այս օրը հայրենի գյուղում հավաքվում են մեծ ու փոքր, գյուղից հեռու և գյուղում ապրող բոլոր չինարեցիները: Տեղի ունեցավ Վահրամ Սաղոյանին նվիրված ֆուտբոլի ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում էին Չինարի, Չորաթան գյուղերի երիտասարդները

... Ավելին.

Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցում իրենց ուսուցչության վկայականներն ստացան Նոյեմբերյանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները:

Տավուշի թեմի «Մեկ համայնք,մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում ավարտվեց Կիրակնօրյա ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Տավուշի թեմի առաջնորդի օրհնությամբ այդ վկայականները հանձնվեցին Տավուշի ամենատարբեր վանքերում: Ապրված ու պատմված, դարերի աղոթքներն իրենց պատերի մեջ խտացրած վանքերում այդ վկայականների հանձնումը խիստ խորհրդանշական էր: Դարեր շարունակ Տավուշի վանքերը եղել են դպրության, կրթության կենտրոններ: Տավուշի թեմի մի շարք համայնքներում արդեն իսկ բացվել

... Ավելին.

Հայաստան Աշխարհի հյուսիսային դարպաս Կոթիի Սուրբ Սարգիս եկեղեցին է:

Հայաստան Աշխարհի հյուսիսային դարպաս Կոթիից մոտ 7կմ հեռավորության վրա Գագա դաշտավայրն է .որի համանուն լեռան վրա մոտ 992 մետր բարձրության վրա այս սքանչելի կոթողնէ’ սբ ՍարգիսըԸստ եկեղեցիական մի ավանդության այս չքնաղ կոթողը կառուցելէ Մեսրոպ Մաշտոցը և այստեղ է գտնվում նրա գերեզմանը.ինչպես նաև Ս Սարգսի մասունքները.Ս Սարգիս եկեղեցին ունի երկու մատուռ և մի գավիթ’կաթողիկներով.որոնք կառուցվել են

... Ավելին.

Ով Տավուշը չի տեսել,Հայաստանը չի տեսել:

Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր էին կանադահայ բարերարներ Սոսի Մանուկյանը, Տեր և Տիկին Հայկ և Շաքե Մաջարյանները: Հայրենիքից հեռու ծնվելը հային ավելի ուժեղ է դարձնում՝ օժտելով հայ ինքնության բոլոր առանձնահատկություններով: Հայ բարերաները ծնված լինելով հայրենիքից հեռու ամուր են պահել իրենց հայեցի դիմագիծն ու կեցվածքը: Պարոն Հայկի խոսքերով ինքն արդեն 3-րդ անգամ է Հայաստանում, բայց Տավուշ

... Ավելին.

Իջևանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները Սուրբ Մակարավանքում ստացան ուսուցչության վկայականներ:

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների դպրոցների ուսուցիչներն իրենց ուսուցչության վկայականներն ստացան Տավուշի վանքերում, Իջևանի տարածաշրջանի ուսուցիչները այդ վկայականներն ստացան Սուրբ Մակարավանքում: Մեր հայրերի ու պապերի խտացած աղոթքի ու հոգևոր գիտության մթնոլորտում ուսուցիչներն ուխտեցին լինել ոչ միայն մանկավարժ, այլև առաքյալ, ովքեր քրիստոնեական ոգով կսնեն ու կդաստիարակեն սահմանամերձ մարզի մանուկներին: Միջոցառմանը ներկա էին Մադրիդի հայկական համայնքում ծառայող Շնորհք

... Ավելին.

Վարագավանքի առեղծվածը

Երբ մոտենում ես հյուսիս-արևելյան սահմանագոտուն, ճանապարհի կեսից աչքիդ զարնում է հեռավոր անտառի ու ամբողջ տարածաշրջանի զարդը՝ հյուսիսի թագուհին՝ Նոր Վարագավանքը:Տարիներ շարունակ դեպի Վարագավանք բարձրացող ճանապարհը կարոտի ճանապարհ է եղել Շամշադինը կարոտած ցանկացած տավուշեցու համար, իսկ այն առաջին անգամ տեսնողների համար սիրո ու հավատի ճանապարհ:Առավոտյան շամանդաղին երիտասարդներով հասանք Վարագավանք: Արևի առաջին շողերն իրենց ճիգերն էին գործադրում

... Ավելին.



Translate »