Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Իջևանի տարածաշրջանում Ամանորի և Սուրբ Ծննդյան այցելությունների շարքը եզրափակվեց ևս 2 միջոցառմամբ՝ Կայանավանում և Սարիգյուղում

Կայանավանում ելույթ ունեցան Կայանի, Ազատամուտի, և Վազաշենի կիրակնօրյա դպրոցները։ Ամանորյա ուրախությունն օրվա երկրորդ կեսին տեղափոխվեց Սարիգյուղ՝ Սուրբ Ծննդյան ավետիսը կրկին հնչեցրին Սարիգյուղ, Սևքար, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Աչաջուր և Կիրանց համայնքների կիրակնօրյա դպրոցների սաները։ Երեխաներին այցի էին եկել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ Տեր Սիմեոն, Տեր Արշավիր, Տեր Թորգոմ քահանաները։ Ամանորյա նվերներն

... Ավելին.

Իջևանի տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցները եզրափակեցին Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը Տավուշում

Դեկտեմբերի 24-ին Իջևան քաղաքի համար 3 դպրոցում ուրախություն էր տիրում. տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացան Սուրբ ծննդյան և ամանորյա ծրագրով: Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի կենսագործման արդյունքում մարզում այս տարվա ընթացքում 43 Կիրակնօրյա դպրոցներ բացվեցին, ուր հաճախում է շուրջ 2100 աշակերտ: Առաջիկայում է ևս մեկ նպատակի իրականացումը՝ Տավուշում ամեն համայնք պետք է Կիրակնօրյա

... Ավելին.

«Լույս Մանկանց» ծրագրի մանուկները դարձել են համայնքի հոգևոր կյանքի անքակտելի մաս:

Շաբաթ օրը նշանակալից հոգևոր արթնություն էր Տավուշի Բերքաբեր համայնքի համար, քանզի ևս մեկ անգամ տեղի Սբ․ Գևորգ եկեղեցում ականատեսը եղավ Ճաշու երրորդ և վեցերորդ ժամերգություններին, որը կատարվեց Արժանապատիվ Տ․ Արշավիր քահանայի կողմից՝ ի նշան համայքնի բարօրության և պահպանման։ Աղոթքը զորավոր էր նաև նրանով, որ ներկա էին նաև համայնքի դպրոցի երեխանները, ովքեր քիչ առաջ էին վերջացրել

... Ավելին.

Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր են կանադահայ բարերարներ Տեր և տիկին Լևոն և Անա Աֆեյանները:

Ծնված լինելով Հայաստանից հեռու՝ Կանադայում և Արգենտինայում, տեր և տիկին Աֆեյանները ոչ միայն չեն կորցրել հայրենիքի հետ կապը, այլև ցանկացած առիթ օգտագործում են Հայաստան այցելելու և հայրենիքիին նվիրված մի շարք գործեր անելու համար: Օժտված լինելով հայ ինքնությունը բնորոշող բոլոր հատկանիշներով հայ բարերարները դասվում են հայրենիքի նվիրյալների շարքին: տեր և տիկին Աֆեյանները Տավուշում էին, այցելեցին առաջնագծի

... Ավելին.

Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց

Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս

... Ավելին.



Translate »