Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանամերձ Կոթիում մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Տեսանյութ:

Հուլիսի 10-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը կողմից: Ինչպես արդեն նշել ենք, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մարզի բոլոր եկեղեցիներում՝ գործող թե խոնարհված, հնչում է եպիսկոպոսական Սուրբ և անմահ պատարագ: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է 2 կմ: Ադրբեջանի

... Ավելին.

Սուրբ Ծննդյան ավետիսը հասավ սահմանապահ Կոթի

Հունվարի 7-ին Տավուշի Կոթի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց մարդկանց: Ներկա էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար պարոն Կարեն Աբազյանը: Ջրօրհնեքի խաչքավորը Կոթի գյուղի գյուղապետ պարոն Ֆելիքս Մելիքյանն էր, ով երկար տարիներ ծառայել է սեփական ժողովրդին և մտահոգվել սեփական գյուղի բարգավաճման համար: Սահմանամերձ

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՏԱՎՈՒՇԸ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է

Վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հրազենային խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար գնդակոծվում է ՀՀ հյուսիս-արևելյան հատվածի Տավուշի սահմանագիծը և այդ սահմանագծի բնակավայրերը: Սահմանային գյուղերում կատարված իրավիճակի մասին հավաստի տեղեկություններ ունենալու նպատակով, այսօր կապվել ենք սահմանապահ Չինարիի, Վազաշենի, Այգեհովիտի, Ոսկևանի, Բերքաբերի, Կոթիի և Բաղանիսի համայնքապետերի հետ. Սահմանապահ Չինարիի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը  նշեց, որ վերջին օրերին սահմանում

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Խաղաղության կոչը՝ սահմանից աշխարհին… Երգչախումբն արդեն երկրորդ անգամ մեծ բեմում է: Մանկապատանեկան երգչախմբում են Տավուշի սահմանապահ Կոթի, Վազաշեն գյուղերի և Բերդ ու Իջևան քաղաքների երեխաները: Համերգը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի  աղոթքով:  

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Նոյեմբերյան քաղաքում համախմբել էին տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների աշակերտները: Տրվեց Սուրբ ծննդյան միջոցառումների մեկնարկը

Տավուշի թեմում արդեն կայացած իրականություն է Մեկ համայնք մեկ դպրոց ծրագիրը: Թեմի տարածքում մեկ տարվա ընթացքում բացվեցին ավելի քան 42 դպրոցներ, որոնք իրենց շուրջը համախմբեցին 2000-ական աշակերտների:Սահմանապահ Տավուշում Ամանորն ու Սուրբ ծնունդն այս տարի ուրիշ խորհրդի մեջ են: Մարզի դպրոցականներն այդ տոնակատարություններին մասնակից դարձան կիրակնօրա դպրոցներում, ինչը մի տարի առաջ անիրական էր թվում: Նոյեմբերի 21-ին

... Ավելին.

Տեր Սմբատ քահանա Աբրահամյան

Ծնվել է 1986թ. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում։ Սովորել Երևանից Վ. Խաչատրյանի անվան բժշկական ուսումնարանում։ 2011թ ընդունվել է Գևորգյանին հոգևորականների լսարանի քահանայից պատրաստման լսարան։ 2014թ օծվել իբրև ամուսնացյալ քահանա և նշանակվել Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ: Հովվություն է իրականացնում Նոյեմբերյան, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Բաղանիս, Ջուջևան, Դովեղ համայքներում։ Ամուսնացած է, ունի 3 զավակ։ 

... Ավելին.

Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց

Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս

... Ավելին.



Translate »