Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի շաբաթ . Օր7 . Տոն վերափոխման Աստվածածնի կամ խաղողօրհնեք

Հավարտ Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթի սուրբ և անմահ պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Այսօր մայրերի և որդիների հանդիպման մեծագույն օրն է. թե՛ մեր ֆիզիկական մայրերի ու իրենց զավակների, թե՛ Աստվածամոր պատկերով՝ մեր Տիրոջ հետ հանդիպման և թե՛ մեր մայր եկեղեցու հանդիպման օրն է իր զավակների հետ: Արդեն յոթ օր է՝ Տավուշից

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Տավուշն ունի չքնաղ բնություն, հերոս սահմանապահ ժողովուրդ» Նարեկ Սահակյան, Բաղանիսի գյուղապետ

Առաջին տարին չէ, որ մասնակցում եմ: Դրական լիցքեր ունեմ, ոգևորությունս այնքան մեծ է, որ ամբողջ մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը խոսում են Հաղարծնի շաբաթի մասին: Ամենակարևորն այն է, որ այս միջոցառումը տարածվել է մարզի տարածքի սահմաններից ու նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս: Վստահ եմ, որ սա շարունակական է լինելու, քանի որ ունենք Բագրատ Սրբազանի նման Տավուշի թեմի

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. Օր 5. Զինծառայողի օր

Բագրատունյաց և Զաքարյանների հաղթամակների հետքերով. օգոստոսի 11-ը Հաղարծնում զինծառայողների օրն էր: Երրորդ բանակային կորպուսի տարբեր զորամասերից իրենց հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած զինվորները և մեր կամավորները միասին մեծ տոնի վերածեցին բանակին նվիրված օրը: Հաղարծինը լցվեց ուրախությամբ և երգ ու պարով: Զինվորները շրջեցին վանքում, ծանոթացան նրա պատմությանը, տաղավարների աշխատանքին: Զինծառայողների այցելությունը Հաղարծին՝ Բագրատունյաց թագավորների ու Զաքարյան իշխանների

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. Նորակոչիկների երդման արարողություն

Այսօր առավոտյան Հաղարծնում զինվորական երդման արարողություն էր. նորակոչիկները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայրենիքին և հանուն նրա չխնայել նույնիսկ իրենց կյանքը: Զինվորներին շնորհավորեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը՝ մաղթելով, որ որ երկու տարի հետո այս նույն օրը այս նույն գոհության զգացումով նրանք վերադառնան իրենց հայրենի տները. «Այս վայրը պատահական չի ընտրված. այստեղ են հանգչում

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. Օր 4. Մանուկների օր

Մանուկների օրը ելույթ ունեցավ Տավուշի թեմի մանկապատանեկան և Բերդի երգչախմբերը. Հաղարծինը կրկին լցվեց մանկական ձայների մաքուր ելևէջներով: Մեր փոքրիկ հյուրերի շարքում էին Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները: Նրանք նկարչության բաց դաս արեցին Հաղարծնում: «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի սաները ֆլեշ-մոբ էին նախապատրաստել: Ներկայացնում ենք նաև մի հատված Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախմբի այսօրվա

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. Ժողովրդական արվեստի բացօթյա դասեր

Հաղարծնի շաբաթի ողջ ընթացքում վանքի տարածքում գործում են ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի տաղավարներ, որտեղ կարող եք տեսնել արվեստի նմուշների ստեղծման ողջ ընթացքը, ինչպես նաև հնարավորություն ունեք պատրաստել որևէ իր մեր սիրելի վարպետների օգնությամբ: Համեցե՛ք Հաղարծին:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Մարդիկ բնության հետ շատ ավելի մեղմ են, լեռնային չեն, ավելի անտառային են, այո՛, Տավուշը բացառիկ է»: Գայանե Աբրահամյան, լրագրող

Նախորդ տարի չկարողացանք մասնակցել, բայց անցած տարվա տպավորությունը ֆեյսբուքյան էջից հնարավորինս վայելում էի ու ափսոսում, որ այդտեղ չեմ: Ինձ համար սա ամբողջ այս համալիրը վերակենդանացնելու, մարդկանցով լցնելու, նոր շունչ տալու երևի լավագույն գաղափարն էր: Սրբազանը սովորաբար այսպիսի հանճարեղ գաղափարներ է ունենում: Կուզենայի, որ մյուս եկեղեցիներն ու վանական համալիրներն էլ այսպիսի միջոցառումներ ունենան, դա իսկապես ժողովրդին

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. օր3. Հայաստանի փոքրիկ երգիչները

Արդեն երկրորդ տարին «Հայաստանի փոքրիկ երգիչները» (խմբավար՝ Քնարիկ Բաբաջանյան, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) մասնակցեցին Հաղարծնի շաբաթին՝ իրենց հրեշտակային երգեցողությամբ լցնելով հայ երաժշտությանը կյանք տված կենտրոնը: Խորհրդանշական էր, որ ներկաները հնարավորություն ունեցան վայելել հոգևոր երաժշտության անզուգական կատարումները մեր առաջին կոնսերվատորիայում:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Այս օրերն են, որ մեզ ստիպելու են, որ ավելի մոտ կանգնենք մեր արժեքներին» Մանվել Բադալյան, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Այսօր ճանապարհին գալիս ես ինքս ինձ տվել եմ այս հարցը (Ինչո՞ւմն է Տավուշի բացառիկությունը-խմբ): Առաջին հերթին երկիրը գեղեցիկ է իր մարդկանցով, իր բնությամբ, իր պատմությամբ և իր պայծառ ապագայով, որ ես Տավուշի ու ընդհանրապես մեր Հայրենիքի համար տեսնում եմ: Տպավորություններս ավելին էին, քան ենթադրում էի: Անկեղծ խոստովանեմ, վաղուց նման հոգևոր երաժշտություն չէի ունկնդրել, քիչ է

... Ավելին.



Translate »