Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մակարավանք

Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։ Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ․ Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։ Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք։ Պատմություն

... Ավելին.

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան (ավազանի անունը՝ Սենիկ) Ծնվել է 1985թ-ի փետրվարի 23-ին Արարատի մարզի փոքր Վեդի գյուղում: 1991-2001 թթ․ ուսանել է ծննդավայրի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում: 2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2007թ-ին, ձեռամբ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

... Ավելին.

Տեր Արշավիր քահանա Ասատրյան

Տեր Արշավիր քահանա Ասատրյան (ավազանի անունը` Ավետիս) Ծնվել է 1989թ-ի հուլիսի 30-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: 1996-2006 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 2006-2010թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2010-2012թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2011թ-ին ՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, ձեռնադրվել է սարկավագ:

... Ավելին.

Տեր Սիմեոն քահանա Առաքելյան

Տեր Սիմեոն քահանա Առաքելյան (ավազանի անունը` Գառնիկ) Ծնվել է 1973թ-ի մայիսի 11-ին Երևանում: 1980-1990 թթ. սովորել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցում: 1990-1993թթ․ սովորել է Երևանի Սննդի Արդյունաբերության Տեխնիկումում՝ ստանալով Հասարակական սննդի պատրաստման տեխնիկ-տոխնոլոգի մասնագիտություն։ 1992-1996թթ․ սովորել է Մոսկվայի Էկոլոգո-Քաղաքագիտական Համալսարանի Երևանի բաժանմունքում՝ ստանալով էկոլոգի որակավորում։ 1993-1997թթ․ սովորել է Երևանի Վարդանանց համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով

... Ավելին.

Տեր Թորգոմ քահանա Մարգարյան

Տեր Թորգոմ քահանա Մարգարյան (ավազանի անունը` Արտակ) Ծնվել է 1975թ-ի հոկտեմբերի 31-ին Իջևանում: 1982-1992 թթ. սովորել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1992-1997թթ․ սովորել է Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկայի և Մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս-մանկավարժի մասնագիտություն։ 2003-2005թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում։ 2005 թ-ի սեպտեմբերի 18-ին, ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, ձեռնադրվել

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորընծա վարդապետներին.նշենք,որ վերջերս իր վարդապետական թեզն էր պաշտպանել նաև Տավուշի թեմի փոխառաջնորդ Հայր Սամվելը:

Հոկտեմբերի 18-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տ. Սամվել աբեղա Մխիթարյանն ու Հոգեշնորհ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության արարողությամբ, ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ստացան մասնավոր վարդապետության աստիճան: Օրեր առաջ տեղի էր ունեցել նրանց վարդապետական

... Ավելին.

Քրիստոնեական կյանքով եռացող Աչաջուր համայնքը: Բուռն ուսումնական ընթացքի մեջ է մտել գյուղի Կիրակնօրյա դպրոցը

Տավուշի թեմում «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում առաջին կիրակնօրյա դպրոցը բացվել է ամենամեծ համայնքներից մեկում՝ Աչաջուր գյուղում: Կիրակնօրյա դպրոցի աշակերտները սովորում են քրիստոնեական դասեր, որը դասավանդում է Սոնյա Խալթախչյանը, նկարչությունը՝ Դավիթ Պողոսյանը, իսկ երգեցողությունը՝ Մակարավանքում ծառայող արժանապատիվ Տեր Արշավիր քահանայի երեցկինը՝ Գայանե Բաղրամյանը: Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը մարզում կարևոր արմատներ է դառնալու քրիստոնեական ճանաչողության համար:

... Ավելին.



Translate »