Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ձայն Տեառն ի վերայ ջուրց, եւ Աստուած փառաց որոտաց, եւ Տէր Ինքն ի վերայ ջուրց բազմաց․․․ Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Աստծո մարդանալու ու մարդկանց հայտնվելու տոնը։ Նաև Աստվածհայտնության տոնն է՝ հիշատակվում է Քրիստոսի մկրտությունը, երբ Հայր Աստված վկայեց․ «Դա է Իմ սիրելի Որդին» ու Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 75 ԵՐԵԽԱՆԵՐ

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: (Մատթ․ 28․19) Նոյեմբերի 18-ին սահմանապահ Վազաշենում 75 երեխաներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ։ Խորհրդանշական է, որ Մկրտության խորհուրդը կատարվեց համայնքապետարանի դահլիճում, ուր նախկինում գտնվել է գյուղի եկեղեցին: Արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս

... Ավելին.

Մկրտվեցին Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։ Լուսանկարները՝ Ստեփան Բադալյանի

... Ավելին.

ՄԿՐՏՎԵՑԻՆ ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

-Այս երախան ի՞նչ է ցանկանում -Հավատք, հույս, սեր և ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ Այսօր Իջևանի ս.Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին կանադահայ Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցի շուրջ 50 մանուկներ: Նրանք երկար էին պատրաստվել այս օրվան և խորհրդի մաքրամաքուր գիտակցությամբ մոտեցան սուրբ ավազանին: Մկրտությանը ներկա էր Լուսի Պողոսյանի դուստրը՝ Սոսի Մանուկյանը

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 55 ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐ

Սահմանապահ Կոթիի Սբ. Աստվածածին եկեղեցում հուլիսի 27-ին  մեծ ուրախություն էր: 55 հրաշամանուկներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Եկեղեցու անդամ: «Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)

... Ավելին.

Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվել է Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագ

Հայ Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին, երեկոյան, Սուրբ Ծննդյան ճրագալույցին մատուցվում է Սուրբ Պատարագ: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության: Բերդի Սուրբ Հովհաննես  եկեղեցում Ճրագալույցի

... Ավելին.

Հայ Առաքելական Ս. Եկեղեցու տոների դասակարգումը

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին ամեն օր նշում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հարության մեծապայծառ տոները, քանի որ յուրաքանչյուր օրվա ժամերգություններում կան ծննդյան և հարության խորհուրդները: Նաև ամեն կիրակի՝ հայտնապես տոնում ենք մեր Փրկիչի արիությամբ՝ մահվան լուծարման և մարդկային բնության փրկության տոնը: Այս ամենից զատ՝ տարին մեկական անգամ, մեծ հանդիսավորությամբ ու վայելուչ ճոխությամբ, տոնում

... Ավելին.

«Մեզ հետ միասին Աստված է կռվել». Ջրօրհնեք և Տնօրհնեքի կարգ սահմանապահ զորամասում

Հունվարի 14-ին Իջևանի տարածաշրջանի զորամասերից մեկում Ջրօրհնեք և Սուրբ Ծննդյան տնօրհնյաց կարգ կատարվեց: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախ կատարեց Ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Արարողությանը մասնակցում էին արժանապատիվ Տեր Սիմեոն, Տեր Արշավիր քահանաները, գնդերեց բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը: Բագրատ Սրբազանի խոսքով՝ այս օրերին Սուրբ Ծննդյան տոների առիթով

... Ավելին.



Translate »