Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի մարդիկ: Գյուղ Ներքին Ծաղկավան:

Մելիքգյուղ-Ծաղկավանը Տավուշի հնագույն գյուղերից է։ Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մ. դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվում է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ։ Բլրի գագաթին գտնվում են շրջանաձև տեղադրված մեծ քարեբեկորներ։ Ամենայն հավանականությամբ, այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։ Հնում, ներկայիս Մելիքգյուղ-Ծաղկավանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք

... Ավելին.

Սևանում տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Տավուշի մարզի Սարիգյուղի և Գոշ գյուղի դպրոցահասակ երեխաների հանդիպումը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երեխաները Սուրբ հարության տոնին նվիրված մեծ տոնակատարության ընթացքում կամզակերպած ցուցահանդես-վաճառքից գոյացած հանգանակությունից ձեռք բերված նվերները հանձնեցին իրենց սահմանապահ ընկերներին՝ Սարիգյուղի և Գոշ գյուղի երեխաներին: Օրը սկսվեց Սևանի թերակղզում գտնվող Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց այցելությունից, որտեղ բոլորին դիմավորեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, ով շատ ջերմ ընդունեց երեխաներին, պատմեց դպրանոցի պատմությունը: Դպրանոցի տեսուչ՝ Հայր Հարությունը,

... Ավելին.

Տավուշի մարզի Ոսկևան գյուղի Սուրբ Գայանե եկեղեցում թեմի առաջնորդի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ:

Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության տոնը: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տավուշում Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Ոսկևան համայնքում որտեղ և թեմի առաջնորդի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օրԴիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը:

... Ավելին.

Տեղի ունեցավ հանդիպում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Տավուշի մարզի Սարի գյուղի և Գոշ գյուղի դպրոցի երեխաների միջև:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երեխաները Սուրբ հարության տոնին նվիրված մեծ տոնակատարության շրջանակներում կազմակերպած ցուցահանդեսից ստացված հասույէը նվեր էին բերել իրենց սահմանապահ ընկերներին: Մանուկների միջև հանդիպումը տեղի ունեցավ Սևանում: Օրը սկսվեց Սևանի թերակղզում գտնվող Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց այցելությունից, որտեղ բոլորին դիմավորեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, ով շատ ջերմ ընդունեց երեխաներին, պատմեց դպրանոցի պատմությունը : Դպրանոցի տեսուչ՝

... Ավելին.

Մովսեսի Ս. Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Գերշ. Բագրատ Սրբազանի ձեռամբ կատարվեց Ս. Մկրտություն, մկրտվեցին գյուղի 6 շրջանավարտներ:

Մովսես գյուղի Տավուշի սահմանապահ գյուղերից է և գրեթե մշտապես գտնվում է կրակոցների տակ: Գյուղի բարերարներից մեկի ջանքերով Մովսեսում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը դարձել է գյուղացիների գլխաավոր ուխտատեղին ու հոգևոր կյանքի շարժիչ ուժը: Մովսեսի Սբ. Աստվածածին եկեղեցում հովվություն է իրականացնում Տեր Աբել քահանա Քարտաշյանը:  Մայիսի 19-ին համայնքում իսկական տոն էր: Գյուղը հավաքվել էր մասնակից

... Ավելին.

Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով՝ Չինարին դառնալու է խաղաղության դարպաս: Խաղաղությունը պետք է այստեղից տարածվի ամբողջ աշխարհում: Գյուղապետն էլ հպարտությամբ նշում է, որ իրենք չէին կարող չապրել այստեղ: Իրենք պատվով են ապրում այստեղ: Այն ուրախությունն ու ժպիտը,որ կա Չինարի գյուղում, դժվար է ուրիշ այլ տեղ գտնել, քանզի կքած բազում հոգսերի ու սեփական անձի, ընտանիքների անվտանգության պահպանման

... Ավելին.

Տոն է․․․ Սահմանապահ Այգեհովիտում օծվում են գյուղի եկեղեցու Սուրբ սեղանն ու մկրտության ավազանը

Այգեհովիտ գյուղն ապրում է Սրվեղի վանքի հայացքի ներքո։ Գյուղում 17-րդ դարի վերջում կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը կիսախոնարհված վիճակում էր մինչև վերջերս։ Խորհրդային տարիներին այն ծառայել էր որպես գոմ և պահեստ։ Շուրջ տասը տարի առաջ այգեհովիտցի ռուսաստանաբնակ Ամիր Ղևոնդյանի ջանքերով սկսվեց եկեղեցու բարեկարգումը։ Այսօր արդեն եկեղեցում ծեսեր են կատարվում, գյուղացիները մասնակցում են եկեղեցական արարողությունների։

... Ավելին.



Translate »