Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Գոշավանքում հանձնվեցին Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ուսուցչության վկայականները

Դիլիջանի տարածաշրջանի ուսուցիչներն իրենց ուսուցչության վկայականներն ստացան Գոշավանքում: Ինչպես գիտենք Գոշանքը միջնադարյան հոգևոր, կրթական և մշակույթային կենտրոն է և հաճախ պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես վարժարան, ճեմարան, Գոշավանքի համալսարան: Այստեղ են կրթվել և գործել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի ավանդույթները:Մ.Գոշի մահից հետո էլ չի դադարում վանքի

... Ավելին.

Ուսուցիչներին ուսումնական գրքեր հանձնվեցին Գոշավանքի գրադարանում:

Ավանդույթին համաձայն կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին ուսուցչության վկայականներ հանձնվեցին Գոշավանքում: Գոշավանքի գրադարանում ուսուցիչներին ուսումնական ձեռնարկներ հանձնեց «Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի» տնօրեն Վարազդատ Կարապետյանը:  

... Ավելին.

Գոշավանքի Աստվածային ստեղծագործությունը: Սուրբ և անմահ պատարագ Գոշավանքում:

Գոշավանքը քրիստոնյա Հայաստանի պատմական բացառիկ անկյուններից մեկն է:  Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում

... Ավելին.

Գոշավանքի ասեղնագործ խաչքարը կամ Վարպետ Պողոսի եզակի ստեղծագործությունն աշխարհում:

Գոշավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի աջակողմում ավելի քան 7 դար կանգուն է մի խաչքար (1291թ.)՝ Պաւղոս ստորագրությամբ: Ո՞վ է Պաւղոսը: Անշուշտ, մեկը մեր հանճարեղ վարպետներից, մի ճգնավոր, ով 2.5 մ բարձրությամբ և 2 մ լայնությամբ բազալտե ժայռաբեկորից հրաշք է կերտել՝ տարիների համբերատար, գերմարդկային աշխատանքով, առանց նյութական որևէ ակնկալության: Խաչքարն ապշեցնում է վարպետի հանդգնությամբ՝ բազալտե

... Ավելին.

Գոշավանք

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել

... Ավելին.

ԽՈՐԱՆԱՇԱՏ 800․ ՈԳԵՂԵՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ

Այս տարի տոնում ենք միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանքի 800-ամյակը։ Այս առիթով Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Խորանաշատի վանքում 1224թ-ին ստեղծված Ավետարանը կտեղափոխվի Խորանաշատի վանք։ Այսօր Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին հաջորդեց «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը. ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված ձեռագրերի նմուշներ։ Սրանով ազդարարվեց Խորանաշատի 800-ամյակին նվիրված

... Ավելին.

ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Այսօր ստորագրվեց պայմանագիր Մաշտոցյան Մատենադարանի և Տավուշի թեմի միջև, համաձայն որի մինչև 2022թ-ի վերջ Հաղարծնում կբացվի մշտական ցուցադրություն՝ ներկայացնելով Տավուշի վանքերում (Հաղարծին, Խորանաշատ, Դեղձուտ, Մշկավանք, Չարեքայ Անապատ և այլն) ստեղծված ձեռագրական ժառանգությունը։ Կրկնօրինակման և մակետավորման բաժինն արդեն սկսել է աշխատանքները։ Մատենադարանի մասնագետները մեկ տարվա ընթացքում ավարտին կհասցնեն 12 ձեռագրերի կրկնօրինակման աշխատանքները: ․․․Մեր բոլոր վանքները եղել

... Ավելին.

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան (ավազանի անունը՝ Սենիկ) Ծնվել է 1985թ-ի փետրվարի 23-ին Արարատի մարզի փոքր Վեդի գյուղում: 1991-2001 թթ․ ուսանել է ծննդավայրի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում: 2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2007թ-ին, ձեռամբ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

... Ավելին.



Translate »