Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի ռազմահայրենասիրական առավոտը

Առավոտվանից մեր հյուրն են բանակային երրորդ կորպուսի զինվորները: Այսօր հաղարծին վանական համալիրում ստեղծագործ զինվորի օր է: Տարբեր տաղավարներում  մեր զինվորները վարպետաց դասեր են կազմակերպել, փայտափորագրություն, նկարչություն: Նաև մշակութային ակտիվ ընթացքի մեջ է օրը: Զորամասերի նվագախմբերն են մեզ մոտ: Երիտասարդաց միության անդամների հետ միասին օրն իսկական տոն է դարձել:

... Ավելին.

Հոգևոր և ժողովրդական երաժշտության իրական տոն Հաղարծնում. հերթը «Գեղարդ» երգչախմբինն էր

Օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ից Հաղարծնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հազարամյա կամարների տակ ելույթ էր ունենում միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Վիեննայից վերջերս վերադարձած հանրաճանաչ «Գեղարդ» երգչախումբը: Երգչախումբը ներկայացրեց հոգևոր երաժշտություն և մի քանի ժողովրդական երգեր՝ հիշելով Կոմիտաս վարդապետի այն արտահայտությունը, որ «եկեղեցական և ժողովրդական երգերը քույր-եղբայր են»: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ

... Ավելին.

Հոգևոր և ժողովրդական երաժշտության խաղաղարար գեղեցկությունը Հաղարծնի կամարների տակ. ելույթ ունեցավ «Լույս» հնգյակը

Հաղարծնի հոգևոր – մշակութային շաբաթվա երկրորդ օրը՝ օգոստոսի 16-ի երեկոյան, «Լույս» երգեցիկ հնգյակի համերգն էր: Հաղարծին վանական համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեցին հայ հոգևոր և ժողովրդական երգերի հնչյունները: Համերգի վերջում երգչախումբն առաջարկեց միանալ իրենց, և ներկաների հետ միասին երգեցին ժողովրդական «Նուբար» երգը: Հատկանշական է, որ այս օրերին ամեն օր հայկական երաժշտություն է հնչում մեր

... Ավելին.

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա հանդիսավոր բացումը

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ վանական համալիրում համահայկական տոն է՝ հոգևոր- մշակութային յոթօրյա դաս բաց երկնքի տակ: Իր տեսակով և բովանդակությամբ բացառիկ այս միջոցառումը ցույց կտա Տավուշի հարուստ հոգևոր-մշակությաին ժառանգությունը, Հաղարծին վանական համալիրի եզակի դերն այդ ժառանգության պահպանման ու փոխանցման գործում: Այս շաբաթվա ընթացքում մենք համակողմանի կներկայացնենք Հաղարծնի պատմությունն ու մշակույթը, կլինեն ժամերգություններ, հոգևոր երաժշտության

... Ավելին.

Ուշադրություն: Տավուշի թեմի նոր ծրագիրը՝Հաղարծնի շաբաթ:

Հաղարծնի մշակութային շաբաթՏավուշ, ՀայաստանՕգոստոս 15-21, 2016Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝բացառիկ Հարգելի՛ ընկերներ, հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Հաղարծնի մշակութային շաբաթվան:Իր ձևով և բովանդակությամբ այս եզակի իրադարձությունը միտված է ցուցադրել Տավուշի հոգևոր կենտրոն հանդիսացող Հաղարծնի հրաշալի վանքը (X-XII դդ) և իր հոգևոր ժառանգությունը ոչ տրադիցիոն ձևով, կազմակերպել հոգևոր և կիրառական մակույթի փառատոնը երկրի ամենագեղեցիկ և պատմականորեն արժեքավոր

... Ավելին.

Քրիստոնյա հայն օվկիանոսից այն կողմ: Տավուշի թեմի երիտասարդաց միությունը հանդիպեց Գլենդելի քաղաքապետ պարոն Զարեհ Սինանյանի հետ:

Երեկ՝ հուլիսի 4-ին, Հաղարծին վանական համալիրում ընկերական մեծ հանդիպում էր: Տավուշի թեմի երիտասարդաց միության հյուրն էր Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը:  Ջերմ, ընկերական մթնոլորտում Տավուշի թեմի գորաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ կայացավ հանդիպումը: Ծնված, մեծացած լինելով Հայաստանում, 1998 թվականին Զարեհ Սինանյանը հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի

... Ավելին.

Դիլիջան ազգային պարկ

Դիլիջանի ազգային պարկ, արգելոց Դիլիջանում, Տավուշի մարզ, Հայաստան։ Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։ Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական

... Ավելին.

«Ուժը միասնականության մեջ է, միասնականությունը հավատքի»

Այսօր գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմում բացվելիք կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն ու թեմի երիտասարդները միասնական ուխտի էին Հաղարծին վանական համալիրում:Ուխտավորները մասնակցեցին հոգեգալստյան սուրբ և անմահ պատարագին:Այնուհետև կազմակերպվեց ոչ ֆորմալ դաս՝թիմային աշխատանքով և խաղերով:Այսօրվա բանախոսները “Հույսի կամուրջ” ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանն էր և հոգեբանական գիտությունների թեկնածու Ինգա Հարությունյանը:Տավուշի թեմի առաջնորդն իր քարոզում ոգևորեց կիրակնօրյա

... Ավելին.

Գոշավանք

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել

... Ավելին.



Translate »