Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՊԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԴԵՆ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ ԿԱ

Պահապանները նորոգեցին, կահավորեցին և բացեցին հերթական խաղաթաքստոցն այս անգամ՝ Այգեպարում:

Միջոցառումն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպս. Գալստանյանի աղոթքով:
Այգեպարի մանկապարտեզի մանուկների պահապանները եղան մանկապարտեզում, երգ ու պարով բացեցին երեխաների համար նախատեսված ինքնատիպ խաղասենյակն ու միմյանց մաղթեցին, որ թեև նրանք այսուհետ ունեն թաքստոց՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով ու ժամանցային խաղալիքներով, բայց թող որ երբեք այն օգտագործելու առիթ չլինի:
Թաքստոցի կառուցմանը նպաստեցին հոլանդացի բարերարներ, ինչպես նաև Կանադայի և Հոլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի մեր պահապանները երեխաներին տրամադրեցին խաղալիքների մի մասն ու գրենական պիտույքներ:

Translate »